Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բժիշկներն ապացուցել են, որ սուրճը վնաս չէ սրտին. 1in.am

Բժիշկներն ապացուցել են, որ սուրճը վնաս չէ սրտին. 1in.am

Գիտնականներն ապացուցել են, որ սուրճը կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ չեն հանգեցնում սրտի առիթմիայի, հայտնում է health.obozrevatel.com-ը: Շվեդ գիտնական Սյուզանա Լարսոնը իր գործընկերների հետ մեծածավալ հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում հարցման են ենթարկվել 80 հազար քաղաքացի: 12 տարի նրանք գրանցել են մասնակիցների կողմից սուրճի օգտագործման չափը և ֆիքսել նրանց սրտի և անոթների վիճակը: Ընդ որում՝ առիթմիայով տառապել են մասնակիցների 9 տոկոսը:

Պարզվել է, որ եթե նույնիսկ մարդն օգտագործել է շատ մեծ քանակությամբ սուրճ, դա չի հանգեցրել առիթմիայի: Իսկ արդեն այդ հիվանդությունը ունեցողների մոտ ոչ մի խնդիր չի առաջացել:

Գիտնականներն ասում են, որ սուրճի սիրահարները վախենալու բան չունեն: Համենայն դեպս, առիթմիան կապված չէ սուրճի օգտագործման հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. hi.dn.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ